Փրկարար ծառայությունը մայիսի 15-ին, ժամը 17.57-ին տեղեկություն է ստացել, որ Աշտարակի խճուղում՝ ՃՈ պահակակետի մոտակայքում, ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ շրջվել մոտակա ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «Մերսեդես» մակնիշի 91DS900 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ., ծնվ. 1972թ.), դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը՝ մոտ 4 մ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Գ.-ը ձորից դուրս է բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: