Սիրիական Հալեպ քաղաքում հրթիռակոծման հետեւանքով մայիսի 15-ին հայ է զոհվել: Հալեպում ՀՅԴ մամուլի ծառայությունը հայտնում է, թե Պերճ Ղարագյոզյանը զոհվել է Սիրեան Ալ Ջադիդ հայաբնակ թաղամասում:

Ավեի վաղ NEWS.am-ը հայտնել է, թե Սիրիայում Հալեպի հայաբնակ թաղամասերը հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել է 25-ամյա Անտուան Դանիելյանը: Հաղորդվում է, որ մայիսի 13-ին հրթիռակոծության են ենթարկվել հայաբնակ Նոր գյուղ եւ Ազիզե թաղամասերը:  

Սիրիայում մայիսի 11-ի ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել էր երկու հայ, եւս մեկը վիրավորվել էր:

Նշենք, որ նախքան արյունալի դեպքերը,  Սիրիայում ապրում էր 60 – 70 հազար հայ, որոնց կեսը՝ Հալեպում: