Արտակարգ իրավիճակ է առաջացել «Էսքպրես-АМ4Р»կապի արբանյակով «Պրոտոն Մ» հրթիռակրի մեկնարկի ժամանակ. մեկնարկի 540-րդ վայրկյանին կորել է  կապը հրթիռի հետ:

Ըստ առկա տվյալների` «Պրոտոնի» երկրորդ եւ երրորդ աստիճանների միջեւ շարժիչի վթարային անջատում է տեղի ունեցել: Հայտնի է, որ գլխավոր հատվածը չի առանձնացել հրթիռակրից:

Մայիսի 16-ի գիշերը Բոյկոնուրից  մեկնարկած «Պրոտոնն» ընկել է Ղազախստանի սահմաններից դուրս, հավանաբար` Ալթայում կամ Խաղաղ օվկիանոսի ավազանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ռուսական  տիեզերական  ոլորտի աղբյուրը: 
Ըստ նրա` զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկոթյուն դեռ չկա: Հեպտիլը` վառելիքի թունավոր  բաղադրիչը, ամենայն հավանականությամբ այրվել է մթնոլորտի վերին շերտերում: Վթարի պատճառները պարզելու համար հանձնաժողով է ստեղծվելու: «Պրոտոնի» մեկնարկը ժամանակավորապես դադարեցվել է:

«Էսքպրես-АМ4Р-ը» ներկայումս ռուսական ամենահզոր եւ բարձր տեխնոլոգիական կապի արբանյակն է: Այն ստեղծվել է եվրոպական  EADS Astrium ընկերութան կողմից: