Կոնգրեսական Ադամ Շիֆի կոչը Ցեղասպանությունը վերապրած հայերին եւ նրանց ընտանիքների անդամներին՝ ԱՄՆ Կոնգրեսի հաշվետվությունների համար պատմություններ եւ հիշողություններ ներկայացնել, ոչ մի արդյունք չի տա, հայտարարել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան համարժեք պատասխան կտա կոնգրեսականի եւ հայերի այս նախաձեռնությանը։ Նկատի ունենալով ապրիլի 24-ը՝ նա նաեւ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության հետ կապված կրիտիկական պահն անցել է։ Դեսպանի խոսքով, Օբամայի՝ ապրիլքսանչորսյան ամենամյա ելույթում Ցեղասպանություն բառը չարտասանելը հայերն իրենց ձախողումն են համարում։

Նշենք, որ Կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ էր արել Ցեղասպանությունը վերապրած հայերին եւ նրանց ընտանիքների անդամներին՝ ԱՄՆ Կոնգրեսի հաշվետվությունների համար պատմություններ եւ հիշողություններ ներկայացնել։