ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ նրա կին Միշելի ունեցվածքը նախորդ տարվա համեմատ գրեթե նույնն է: Այս մասին վկայում են Սպիտակ տան հրապարակած ֆինանսական հաշվետվության տվյալները:
Միշել եւ Բարաք Օբամաներն այսօրվա դրությամբ իրենց կարողությունը գնահատում են 1,95 միլիոնից 7,15 միլիոն դոլարի սահմաններում:
Մեկ տարի առաջ նրանք իրենց համատեղ ունեցվածքը գնահատել էին 1,8 միլիոնից 6,9 միլիոն դոլար:
Ակտիվները դրանց տերերը գնահատում են՝ շուկայական կոնյունկտուրան հաշվի առնելով, ինչի պատճառով ցուցանիշները ճշգրիտ համարվել չեն կարող:




























