Փրկարար ծառայությունը մայիսի 16-ին, ժամը 04.16-ին ահազանգ է ստացել, որ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել Աբանայի ջրամբարում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Մ.-ը (ծնվ.1973թ.), Ա. Ս.-ը (ծնվ.1971թ.) եւ Հ. Վ.-ը (ծնվ.1982թ.) Աբանայի ջրամբարում ձուկ են որսացել, ինչի ընթացքում Հ.Վ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34MU834 պետհամարանիշով կայանված ավտոմեքենան սահել եւ ամբողջավին հայտնվել է ջրամբարում:
Հրշեջ-փրկարարները ջրից անվտանգ տարածք են դուրս բերել ավտոմեքենան:




























