Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում ընդդիմությունը մեծ տարբերությամբ գերակշռող ձայներ է հավաքում:

Ընդդիմադիր ազգային-ժողովրդավարական դաշինքը, որի կազմում են «Բխատար Ջանաթիի կուսակցություններ»-ը եւ նրա դաշնակիցները, 543-ից 65 օկրուգներում գերակշիռ ձայներ է հավաքել: Իշխող «Միացյալ առաջընթաց» դաշինքը («Հնդկական ազգային կոնգրես» կուսակցությունն իր դաշնակիցների հետ) նկատելիորեն առաջ է ընկել 42 օկրուգներում:  Times Now հեռուստաալիքի հաղորդմամբ, ընդդիմությունն առավելություն ունի 64 օկրուգներում, իսկ իշխող կոալիցիոն` ընդամենը 40, Doordarshan News-ին վկայակոչելով հաղորդում է Ռոսբալտը:

Հիշեցնենք` ընտրությունները ապրիլի 7-ից մինչեւ մայիսի 12-ն են անցկացվել` ինը փուլերով: Իշխանություն ձեւավորելու նպատակով ձայների մեծամասնություն ստանալու համար որեւէ կուսակություն կամ կոալիցիա պետք է 543 օկրուգներից 272-ում հաղթանակ ապահովի: Ընտրություններին մասնակցությունը ռեկորդային` 66 տոկոս ցուցանիշ է գրանցել: