Ուկրաինական Օդեսա քաղաքում մայիսի 2-ի դեպքերի հետաքննության շրջանակում ոստիկանությունը մարդկանց երկու խմբի է ձերբակալել, որոնք զենք էին վաճառում արմատականներին, հայտնում է  TCH.ua-ը՝ վկայակոչելով Օդեսայի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նաեւ հայտնում են, որ հանցավոր գործողություններին մասնակցություն են ունեցել  Օդեսայի ոստիկանության որոշ աշխատակիցներ:

«Այսօր նրանց խայտառակ կերպով վռնդել են... Գործի բոլոր փաստաթղթերն ուղարկվել են դատախազություն գործող օրենսդրության համապատասխան», - հայտնել են ոստիկանությունում: