Ամերիկյան Uber սթարթափը, որը բջջային հավելվածով տաքսի պատվիրելու ծառայություն է, փորձում է ներդրումներ ներգրավել, որոնց շնորհիվ այն կգնահատվի  առավել քան 10 մլրդ դոլար, հայտնում է  Bloomberg-ը:

Նախորդ տարվա ամռանը ծառայությունը 258 մլն ներդրում էր ներգրավել եւ գնահատվել երեք անգամ քիչ՝ $3,5 մլրդ:

Հաղորդվում է, որ բիզնեսը 10 մլրդ դոլար գնահատելու դեպքում նախագիծը կդառնա ամենաթանկարժեք սթարթափը՝ Airbnb-ին եւ Dropbox-ին զուգահեռ: Այս ընկերությունները եւս վերջերս մոտ 10 մլրդ դոլար էին գնահատվել:

Uber-ը հիմնադրվել էր 2009թ. Սան Ֆրանցիսկոյում՝ գործարարներ Թրեւիս Կալանիկի եւ Գարեթ Քեմփի կողմից: ընկերությունն ունի մոտ 900 աշխատակից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: