ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) անհանգստացած է, որ Ուկրաինայի խռովություններին մասնակցել են երեխաներ եւ վնասվածքներ ստացել, ասված է կազմակերպության հաղորդագրությունում:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորապես անհանգստացած է Ուկրաինայում խռովությունների տարածման եւ երեխաների կյանքի վրա դրանց կործանարար ազդեցության կապակցությամբ: Մենք գիտենք, որ երեխաները ներգրավվել են ցույցերում եւ ուսումնասիրում ենք մանկական իրավունքների ոտնահարման այդ փաստերը՝ ամենախիստ արտահայտություններով», - ասված է հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Կազմակերպությունը նաեւ կողմերին կոչ է արել երեխաներին եւ նրանց ծնողներին հոգեբանական օգնության ծառայություններ տրամադրել եւ բոլոր ջանքերը գործադրել, որ երեխաները չմասնակցեն ցույցերին եւ բռնության ականատես չդառնան:




























