Ռուսական քննչական մարմինները Դաղստանի Գունիբյան շրջանի ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ իրականացված հարձակման փաստի առթիվ քրեական գործ են հարուցել: Միջադեպի արդյունքում 3 ոստիկան է մահացել, եւս 10-ը` վիրավորվել:
Վիրավորված ոստիկաններից մեկը չափազանց ծանր վիճակում է գտնվում, հանրապետական ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Եվ մեկի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին բարդության:
Հարձակումը մայիսի 15-ին տեղական ժամանակով ժամը 14:00-ին է տեղի ունեցել: Գրոհայինները կրակ են բացել Գունիբ-Սոգրատլ ճանապարհով ընթացող ավտոշարասյան ուղղությամբ: Հետաքննչական կոմիտեի հաղորդմամբ, ուժայինները երեք ՈւԱԶ-ներով օպերատիվ միջոցառումներ վայրից էին վերադառնում: Օրինապահներից երեքը տեղում մահացել են, 10-ը` հիվանդանոց տեղափոխվել:




























