ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախորդ տարի ռուսական մամուլում ամենաշատ հիշատակված  նախարարն է եղել: Առաջատարների եռյակում են նաեւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: Այս են վկայում  «Մեդիալոգիա» ընկերության տվյալները:

Լավրովի մեդիաինդեքսը 2013թ. մայիսից մինչեւ 2014թ. մայիս կազմել է 99 026 կետ, Շոյգուինը՝ 64 209, Սիլուանովինը՝  33 319:  ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւն այս տարի եռյակից դուրս է մնացել:

Ցուցակն ամփոփում են Ղրիմի հարցերով նախարար Օլեգ Սավելեւը եւ Հյուսիսային Կովկասի գործերով նախարար Լեւ Կուզնեցովը, որոնք չեն հասցրել բավարար չափով իրենց դրսեւորել, հայտնում է «Իզվեստիան»: