Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանին, հին համակարգը չի կարող լուծել ապագայի խնդիրները: Այդ մասին մայիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել, որ մարդիկ թոշակները ստանալիս չծիծաղեն չափի վրա: «Դրա համար մեխանիզմներն ու սխեմաները կարող են տարբեր լինել: Գլխավորը, որ մարդիկ հասկանան այդ անհրաժեշտությունը: Մենք ինքներս պետք է գիտակցենք, որ «պարտադիր» բաղադրիչը ձեւավորում է վարքը. Մարդիկ չեն ցանկանում կուտակել, նրանք ուզում են ծախսել առկա գումարները, կուտակում են միայն նրանք, ովքեր չգիտեն՝ որտեղ ծախսել եկամուտը»,- նշել է Պողոսյանը՝ հավելելով, որ պետք է այնպիսի սցենարի հանգել, որը ընդունելի կլինի հանրության համար:

Նա բացատրել է, թե ինչու իրենց խմբակցությանը չբավարարեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Նրա խոսքով, տրամաբանական կլիներ ծախսել ավելի քիչ ռեսուրսներ պարտադիր հիմնադրամներ ընտրելուց հրաժարվողների հայտարարությունների գրման եւ ընդունման վրա: «Մարդիկ հոգնում են համակարգից հրաժարվելու հայտարարություններ գրելով, եւ բանը կհասնի նրան, որ կառավարությունը կհայտարարի, թե բնակչությունն ուզում է մասնակցել դրան: Եթե մենք ուզում ենք խնդրի լուծում գտնել, չի կարելի ղեկավարվել ժամանակի կեղծ շահումով»,- ասել է նա: