Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Սութլուջե գյուղում գտնվող զինվորականների ուղղությամբ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները կրակ են բացել թուրք զինվորականների ուղղությամբ։

Թուրքական Vatan պարբերականի փոխանցմամբ՝ մայիսի 15-ին, Թունջելիի Սուլուջե գյուղում նոր կառուցվող զորամասի անվտանգություն ապահովող զինվորականների դեմ քուրդ զինյալները հարձակում են գործել, որի հետեւանքով վիրավորվել են երկու զինվորականներ։

Հարձակումից հետո բախման վայր են մեկնել թուրքական լրացուցիչ զորամիավորումներ եւ «Կոբրա» հարձակողական ուղղաթիռներ։

Նշվում է, որ բախումները դեռ շարունակվում են։