Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին սկսված բողոքները հանգեցրել են անկարգությունների: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել:

Մայիսի 15-ին Սան Պաուլուում խոշոր ծախսերի դեմ բողոքողները փակել էին փողոցները այրվող անվադողերի բարիկադներով, պատուհաններ էին կոտրել, ավտոմեքենաներ փչացրել: Ռեսիֆիում գողերը, օգտվելով ոստիկանների եռօրյա գործադուլից, խանութներ էին թալանել եւ ավտոմեքենաներ: Մյուս քաղաքներում ցույցերը խաղաղ են ընթացել:

Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության համար հատկացվել է 8,7մլրդ եվրո: Ընդ որում՝   84 տոկոսը տրամադրվում է պետբյուջեից, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով dpa-ն: