Twitter միկրոբլոգային ծառայության Ռուսաստանի տարածքում արգելափակումը «անխուսափելի» է: Այս մասին հայտարարել է «Ռոսկոմնադզորի» ղեկավարի տեղակալ Մաքսիմ Կսենզովը:
Նրա համոզմամբ, ծառայությունը նպատակաուղղված կերպով Ռուսաստանին դեպի այդ քայլն է դրդում: Եթե Facebook-ը եւ You Tube –ը ուշադրություն են դարձնում «Ռոսկոմնադզորի» դիտարկումներին եւ պարբերաբար հեռացնում «անօրինական քոնթենթը», ապա Twitter-ի պարագայում «դեպքերի մեծամասնությամբ հակաիրավական տեղետվությունը հեռացնելու պահանջը բացասական արձագանք է ստանում»:
«Հետեւողականորեն հրաժարվելով մեր պահանջներն ի կատար ածել, նրանք պայմաններ են ստեղծում մեր երկրի տարածքում այդ ռեսուրսի արգելափակման հնարավորությունը գործնականում անխուսափելի դարձնելու համար», - հայտարարել է պաշտոնյան` «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցին:




























