Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին չի հավատում եւ ինքն էլ կոչ է անում ուրիշներին չհավատալ ուկրաինական իշխանության մեջ ազգայնամոլ ուժերի մասին «քարոզչական հայտարարություններին»: Դեսպանն այդ հայտարարությունն արել մայիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին,թ ե ինչպես է վերաբերվում Ուկրաինայի ազգայնամոլ ուժերին եւ դրան ներկայությանը իշխանության մեջ:
Նրա խոսքով, ուկրաինական նոր իշխանության մեջ ներկայացված են ռուսներ, հայեր, հրեաներ: Իսկ դեսպանը չի հիշում, որ ֆաշիստական իշխանության ղեկին ազգային փոքրամասնություններ երբեւէ լինեն:
Ինչ վերաբերում է նացիզմին, դեսպանը պատասխանել է, թե հարկ չկա Լեհաստանի ներկայացուցչին հարցնել դրա մասին: «Այս հարցում մեր դիրքորոշումը միանշանակ բացասական է»,- ասել է դեսպանը:
Միաժամանակ, նա խորհուրդ է տվել պատասխանել հարցին, թե ո՞րն է սարսափելի Ուկրաինայի համար՝ արմատական ուժերի մասնակցությո՞ւնը, թե՞ այլ պետության կողմից հրահրվող անջատողականությունն ու ագրեսիան:




























