Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 29-ամյա Ս.Ի.-ն ոչ թե կորել էր, այլ ընդամենը գնացել էր անասուններին սարից բերելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քուչակի գյուղապետ Հովիկ Ամիրյանը:
«Էդ տղան անհետ կորած չէր, ուղղակի անասունը մնացել էր սարերում, գնացել էր` բերեր: Թյուրիմացություն է եղել, երեկ երեկոյան այդ տղան վերադարձել է տուն»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ ըստ ԱԻՆ տվյալների` երիտասարդը վիճել էր համագյուղացիների հետ, որից հետո անհետ կորել էր, սակայն Հովիկ Ամիրյանը հերքեց այս տեղեկությունը:
«Թյուրիմացություն է եղել, չկա նման բան, ոչ մի կռիվ էլ չի եղել»,- նշեց նա:
29-ամյա Ս.-Ի.-ն ամուսնացած չէ, զբաղվում է անասնապահությամբ:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ մայիսի 15-ին ժամը 21.07-ին ահազանգ է ստացվել, որ 1985թ. ծնված Ս. Ի.ը գնացել է Քուչակ գյուղի արոտավայր կովերին արածացնելու եւ չի վերադարձել: Հետադարձ զանգով պարզվել է, որ Ս. Գ.-ը վեճի է բռնվել քաղաքացիներ Ա. Մ.-ի եւ Մ. Գ.-ի հետ, վերջիններս վնասել են Ս.Ի.-ին, որից հետո անհետացել է:




























