Ամերիկյան միջնակարգ դպրոցի աշակերտն ինքնատիպ միջոց է գտել փոխտնօրենի մասին իր կարծիքը հայտնելու համար. նա պաշտոնյային արտաթորանքով երեք փաթեթ է ուղարկել:
Մերիլենդ նահանգի Վուսթեր շրջանի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Մարկ Ֆլինն անվտանգության ծառայության աշխատակցին եւ ոստիկանության պետին ծանուցել է տհաճ ծանրոցի մասին: Նրա խոսքով՝ փաթեթում մեծ քանակությամբ արտաթորանք է եղել:
Մայիսի 2-ին փոստային բա-անմունքում նրա անվամբ երկու փաթեթ են թողել: Ծանրոցի ստուգումից պարզվել է, որ անանուն ուղարկողը շարունակել է Ֆլինին «նվերներ» ուղարկել:
Ուղարկողին գտել են՝ դպրոցի աշակերտներից մեկը: Ձերբակալության պահին անչափահաս ամերիկացին մեքենայում նստած ալկոհոլային ըմպելիքներ էր խմում:
Նա խոստովանել է, որ ինքն է հեղինակը: Սակայն ավելի ուշ հավելել է, որ արտաթորանքը պատկանել է շներին եւ կովերին:
Ավազակին երեք հոդվածով մեղադրանք է ներկայացվել, այս պահին նրան ազատել են դասերից, հաղորդում է «FederalPost»-ը՝ վկայակոչելով «The Huffington Post»-ին:




























