Աշտարակ-Երեւան ճանապարհի 10-րդ կմ-ին մայիսի 15-ին, ժամը 17.55-ին, «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: