Մայիսի 15-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է ներկայացել 1957 թ. ծնված Վլադիմիր Հ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2013 թ. հունիսի 29-ից ՌԴ Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով: