Մայիսի 15-ին, ժամը 21.30-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 86 շենքի մոտ «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: