Մայիսի 15-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «Միցուբիշի Աիրտռեկ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Շահումյան գյուղի հատվածում բախվել է կայանված «ՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Միցուբիշի Աիրտռեկ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 10.00-ին, դեմքի եւ քթի շրջանի քերծվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի ժամանակ:
Կատարվում է քննություն:




























