Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ վիզան կարող է վերացվել 2015թ. կեսերին:

Ի պատասխան լրագրողների  հարցին, թե երբ կվերացվի վիզան, Սիկորսկին հայտարարել է. «Եթե դուք անեք այն, ինչ անհրաժեշտ է, մենք կաջակցենք: Եվ հուսով ենք՝ դա հնարավոր կլինի հաջորդ տարվա կեսերին»:

Ըստ նրա՝ Ուկրաինան պետք է կյանքի կոչի անձնական տվյալների պաշտպանության, կենսաչափական անձնագրերի մասին օրենքները, հայտնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: