Մայիսի 15-ին, ժամը 16.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 9/5 շենքի դիմաց գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու ավտոկայանատեղում վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: