Խանտի-Մանսիյսկի դատարանը կալանավորել է Յուլիա Զավյալովայի սպանության մեջ կասկածվող անձին: Վերջինս 19-ամյա ադրբեջանցի է:
Քննության տվյալներով, մայիսի 14-ի երեկոյան Խանտի-Մանսիյսկի բնակիչներից մեկի տան մոտ տուժածի ու նրա` նախկինում ունեցվածքի դեմ եւ առողջությանը վնաս հասցնելու միտմամբ հանցագործություններ իրականացնելու համար բազմիցս պատասխանատվության ենթարկված ծանոթի միջեւ կոնֆլիկտ է ծագել, որի պատճառը աղջկա` հարաբերությունների շարունակությունից հրաժարումն էր: Վիճաբանության ժամանակ երիտասարդը աղջկան պարանոցի եւ գլխի ուղղությամբ դանակի մի քանի հարված է հասցրել: Ստացված վերքերից Յուլիան տեղում մահացել է:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ հանցագործությունը աղջկա մոր ներկայությամբ է իրականացվել: Վերջինս սպանությունից մի փոքր առաջ փորձել է հանգստացնել ափերից դուրս եկած տղային, բայց` ապարդյուն:
Միջադեպը հանրության շրջանում լուրջ աղմուկ է բարձրացրել: Ակնկալվում է, որ մայիսի 16-ին Խանտի-Մանսիյսկի մայրաքաղաք Յուգրեում տեղի ունենալիք հրաժեշտի արարողությանը ոչ միայն աղջկա հարազատներն ու ընկերներն են մասնակցելու, այլ նաեւ` սովորական քաղաքացիներ, որոնց մի մասը միջադեպի առնչությամբ արմատական հայաքներ է դրսեւորում: Էքսցեսներից խուսափելու համար արարողությանը նաեւ ոստիկանության աշխատակիցներ ներկա կլինեն:




























