Մերձմոսկվայի Պոդոլսկ քաղաքում տեղի բնակչին կասկածում են խորթ դստեր սպանության փորձի մեջ:

Հաղորդվում է, որ մայիսի 15-ին շենքերից մեկի մոտով անցնողները գետնին ընկած  7-ամյա աղջնակի են հայտնաբերել, որի մարմնին մեծ բարձրությունից ընկնելուն բնորոշ վնասվածքներ են հայտնաբերել:

Քննիչները պարզել են, որ աղջիկը խորթ հոր հետ բնակարանում է եղել: Առանց մոր հսկողության մնացած աղջնակը գնդիկավոր գրիչով նկարել է խոհանոցի կահույքին: Հարբած հայրը դա տեսնելով պահանջել է մաքրել, այնուհետեւ աղջկան դուրս է շպրտել 4-րդ հարկի պատուհանից:

Արդյունքում աղջիկը մի շարք վնասվածքներ է ստացել՝ ուսի կոտրվածք, թոքերի վնսավածք եւ ուղեղի ցնցում: Հարուցվել է քրեական գործ, որոշվում է տղամարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու եւ նրան մեղադրանքներ ներկայացնելու հարցը, հայտնում է «Ռոսբալտը»: