Հայաստանի կառավարությունը սպառողական շուկայում հավասարակշռություն է ցանկանում, մայիսի 16-ին լրագրողներին ասել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր  Միքայել Մելքումյանը՝  մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի եւ խոշոր գործարարների հանդիպումը:

«Մի քանի տարի առաջ կառավարությունը ստվերը կրճատելու նպատակ դրեց՝ քաղաքական կամք դրսեւորելով: Կառավարությունը դա չարեց, եւ այժմ ուղղակի ելնում է եկամուտներն այնպես վերաբաշխելու անհրաժեշտությունից, որ հանրապետությունում մեծանա գնողունակությունը», - ընդգծել է Մելքումյանը:

Հիշեցնենք, հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը գործարարներին ասել էր, որ բոլորի համար տնտեսվարման պայմանները պետք է հավասար լինեն: