Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող «Նաիրի» ռեստորանային համալիրի խոհարարի ձեռքը մնացել է մսաղացի մեջ: Այս մասին NEWS.am-ին ասաց Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

Այսօր՝ մայիսի 16-ին ժամը 14:00-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում գործող «Գայանե» ռեստորանային համալիրում մոտ 40 տարեկան տղամարդ խոհարարի ձեռքը մնացել է մսաղացի մեջ:

43-ամյա Գ. Շ.-ին տեղափոխել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»: