Մերձմոսկովյան Պուշկինո քաղաքում միգրանտների հետ կռվի արդյունքում մահացած «Սպարտակի» երկրպագուի հիշատակին մայիսի 15-ին կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցներն ավերել են շինհրապարակը, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Սոցցանցերի օգտատերերի տվյալով՝ ցուցարարները ավերել են կայարանամերձ շուկայի վրանային տաղավարները, այնուհետեւ շարժվել են դեպի Սերեբրյանկա միկրոշրջան:
Ոստիկանությունը ձերբակալել է 43 մարդու, վարչական արձանագրություններ են կազմվել:
22-ամյա Լեոնիդ Սաֆյաննիկովի հիշատակի հանրահավաքին մասնակցել է շուրջ 150 մարդ, հետո նրանց թիվն աճել է 500-ի:
Լեոնիդ Սաֆյաննիկովը մահացել էր 26-ամյա Ահմեդովի հետ կռվի հետեւանքով:
Մերձմոսկովյան շրջանում ներգաղթյալները ավտոմեքենայի սխալ կայանման համար ուսանողի են սպանել




























