ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ ներկայումս ռուսական լրտեսությունն ու պրոպագանդան անցնում են  բոլոր թույլատրելի սահմանները: Նա իր կարծիքը հայտնել է ռումինական լրատվամիջոցների հետ զրույցում:

«Անշուշտ, մենք հետեւում ենք ռուսական լրտեսության աճող ակտիվությանը, որն այսօր անցնում է բոլոր թույլատրելի սահմանները», - ընդգծել է Ռասմուսենը:

Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը զանգվածային քարոզչություն է նախաձեռնել՝ մամուլի եւ ՀԿ-ների միջոցով ապատեղեկատվություն տարածելով:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ Դաշինքի սպասվող գագաթաժողովում՝ այս տարվա աշնանը, հատուկ ուշադրություն է դարձվելու հավաքական անվտանգությանը, հայտնում է  Ukrinform-ը: