Կոտայքի արդեն նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չի բացառում, որ շուտով կանցնի պետական այլ պաշտոնի, չնայած դեռեւս առաջարկ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կովալենկո Շահգալդյանը:
«Էս կյանքում ոչինչ բացառել պետք չէ, սակայն պետական պաշտոնի չեմ գնում, իսկ եթե առաջարկ լինի, կմտածեմ»,- ասաց նա:
Թե ինչպիսի աշխատանք է նախընտրում արդեն նախկին մարզպետն ու այս պահին ինչով է զբաղվում՝ վերջինս հրաժարվեց պատասխանել:
Մեր այն հարցին՝ արդյոք հեշտ էր մարզպետի պաշտոնը զիջել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին՝ Շահգալդյանը խորհուրդ տվեց. «Մի խորացեք, մեր հարաբերությունները լավ են, ինչպես որ առաջ էին»:
Նշենք, որ Շահգալդյանն ամենաերկարակյաց մարզպետներից էր, մարզը ղեկավարում էր 2001թ.-ից: Նա աշխատանքից ազատման մասին դիմում էր ներկայացրել մայիսի 6-ին: Երկու օր անց նրա փոխարեն մարզպետ նշանակվեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը:




























