Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանը մայիսի 15-ին ներկա գտնվեց Սիրիայի շտապօգնության եւ վերականգնման հանձնաժողովի նիստին, որին մասնակցեցին համայնքի հոգեւոր առաջնորդները, ավանդական կուսակցությունների եւ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվեցին Հալեպի հայ համայնքի առջեւ ծառացած մի շարք խնդիրներ, ինչպես նաեւ դրանց լուծման գործում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ շտապօգնության մարմնի համագործակցության հնարավորությունները:

Մայիսի 16-ին ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպում ունեցավ Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Գերապայծառ Տեր Պետրոս արքեպիսկոպոս Միրաթեանի հետ: