Պուշկինոյի քաղաքային դատարանի որոշմամբ 70 անօրինական ներգաղթյալներ Ռուսաստանի տարածքից արտաքսման կենթարկվեն: Նրանք «Սպարտակի» երկրպագու Լեոնիդ Սաֆյաննիկովի սպանությունից հետո կազմակերպված օպերատիվ գործողությունների ընթացքում են կալանքի տակ վերցվել:
Նախօրեին դատարանը հեռակա կարգով ձերբակալել էր Ուզբեկստանի բնակիչ Ախմեդովին, ով հիշյալ սպանության մեջ է կասկածվում: Քիչ անց նրան հաջողվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում հայտնաբերել: Ներկայումս գործի առնչությամբ քննություն է ընթանում:




























