Ոստիկանության Նոր Նորքի բաժնում փետրվարի 28-ին հաղորդում էր ստացվել, որ ժամը 18.25-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Տարոն Շ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը` աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` Տարոն Շ.-ն խոստովանել է, որ վնասվածքներն ստացել է Երեւան քաղաքի Հալաբյան փողոցում, վիճաբանության ժամանակ, ոմն Ռոբի ընկերոջ կողմից կտրող-ծակող գործիքով հարվածելու հետեւանքով:

Մայիսի 15-ին, ժամը 17.30-ին, մեղայականով ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 1996 թ. ծնված Սերգեյ Ա.-ն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել Տարոն Շ.-ին:

Կատարվում է նախաքննություն: