Կաթնամթերքի արտադրությունը Հայաստանում սուբսիդավորման կարիք ունի: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, Ազգային ժողովում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ վերահսկիչ դրոշմների կիրառման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ: Նա նշել է, որ առեւտրի շրջանառության գրանցումը, իր ողջ կարեւերությամբ, շատ խնդրահարույց է լինելու կաթամթերքների սեկտորի համար:
3-4 տարի առաջ ընկերությունները մեկ լիտր կաթը գնում էին 100 դրամով, հիմա արդեն՝ 200 դրամով: Աճել են նաեւ վերամշակման ծախսերը, նաեւ էլեկտրանէներգիայի թանկացումն է ազդեցություն ունեցել:
Այդ պայմաններում արտադրողը կանգնում է բարդ դիլեմայի առջեւ՝ աշխատել «ապակու տակ»՝ վնասով, կամ խուսանավել, քանի որ նույն պետությունը թույլ չի տալիս բարձրացնել գները: «Չէ որ մաթամթերքը սոցիալական ապրանք է, եւ շատ զգայուն հասարակության համար:
Ուստի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեմ է դրան, բայց մենք կարող ենք հասնել պարզապես արտադրողների սնանկացման, ուստի անհրաժեշտ է վերանայել նրանց արտադրությունը սուբսիդավորելու հնարավորությունը, որպեսզի պահպանենք նրանց աշխատատեղերն ու հարկերը պետբյուջե»,-ընդգծել է Մելքումյանը:




























