Արդյոք Հայաստանն ու հայերը կախարդե՞լ են ֆրանսիացի սենատոր, Սենատում Ֆրանսիա-Թուրքիա բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Նատալի Գուլեն: Այդ մասին են վկայում «Twitter»-ում լուսանկարի ներքո նրա մեկնաբանությունները, որտեղ պատմում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Կովկաս կատարած այցելությունների մասին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:

Իհարկե, նա սիրում է Շառլ Ազնավուրին դեռ վաղուց: «Ազնավուրի համերգը Երեւանում պարզապես հրաշալի էր»,- գրել է նա: Միջացառման լուսանկարի ներքո  նա գրել է «Գեղեցիկ միջոցառում առավոտյան Երեւանում»: Սակայն կքվեարկի՞ արդյոք նա հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին:

2011թ.-ի մայիսի 4-ին Սենատի իր ելույթում նա հայտարարեց. «Ինչպես արդեն նշել եմ, գրեթե իմ ողջ ընտանիքը ոչնչացվել է համակենտրոնացման ճամբարներում, եւ «ցեղասպանություն» հասկացությունն ամրապնդված է իմ եւ իմ երեխաների հիշողության մեջ: Սա մեր հավաքական հիշողությունն է: Ես մաս է կազմում մի ժողովրդի, որը երբեք չհրաժարվեց իր հավատից, չխոնարհեց գլուխը վիրավորանքերի առաջ»: Հարկ է նշել, որ սենատորը ճանաչում է հայոց ցեղասպանության իրողությունը, սակայն նշում է, որ «խորհրդարանը կոչված չէ պատմության վերաբերյալ օրենքներ ընդունել»:

Կարող է արդյոք սենատորը, ով պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում եւ հանդիսանում է Սենատում Ֆրանսիա-Թուրքիա բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ, քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի օգտին: Պատասխանը մի քանի ամիս անց պարզ կդառնա: