Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 16-ին, ժամը 14.23-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձերին (4 հատ լորտու) եւ տեղափոխել անվտանգ տարածք: