Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը անդրադարձել է մամուլի տեղեկություններին, ըստ որի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի խումբ դատապարտյալներ եռման ջուր են լցրել եւ ծեծի ենթարկել այսպես կոչված «զոն նայողին» եւ վերջինիս վիճակը ծանր է. նույն ծեծի փաստը, տեղի է ունեցել նաեւ «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալների միջեւ:

«Հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկում կարգապահությունը խիստ հսկողության տակ է, իրավիճակը՝ վերահսկելի: Նկարագրվող իրադարձությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ: ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում՝ մասնավորապես «Նուբարաշեն» եւ  «Սեւան» ՔԿՀ-ներում դատապարտյալների միջեւ վիճաբանության եւ ծեծի դեպքեր չեն գրանցվել, առավել եւս՝ ծանր վիճակում գտնվող դատապարտյալներ չկան»,-ասված է ՔԿՎ հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: