ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները, մայիսի 15-ին, ժամը 14.20-ին, Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 15 հասցեից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 30-ամյա Մամիկոն Ս.-ին:
Նույն օրը, ժամը 18.00-ին, 32-ամյա Տիգրան Պ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ին իր ծանոթ Մամիկոն Ս.-ն նշված հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, բռունցքով հարվածել է իր դեմքին` պատճառելով վնասվածք:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ վերջիններս վիճաբանության ժամանակ պատահաբար վնասել են 59-ամյա Լյովա Թ.-ին պատկանող «ԳԱԶ-26» մակնիշի ավտոմեքենայի դուռը` պատճառելով 40.000 դրամի նյութական վնաս:
Նշանակվել են դատաբժշկական եւ ապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:




























