Ոստիկանության Նոր Նորքի բաժնում, փետրվարի 28-ին հաղորդում էր ստացվել, որ ժամը 18.25-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 20-ամյա Տարոն Շ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է տանը` աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` Տարոն Շ.-ն խոստովանել է, որ վնասվածքներն ստացել է Երեւան քաղաքի Հալաբյան փողոցում, վիճաբանության ժամանակ, ոմն Ռոբի ընկերոջ կողմից կտրող-ծակող գործիքով հարվածելու հետեւանքով:

Մայիսի 15-ին, ժամը 17.30-ին, մեղայականով ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 18-ամյա Սերգեյ Ա.-ն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել Տարոն Շ.-ին:

Կատարվում է նախաքննություն: