Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 18.33-ինահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում` «Տուն Դեպո» առեւտրի կենտրոնի մետակայքում, տեղի է ունեցել ավոտվթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Սամանդ» մակնիշի 33 UT 668 եւ «Լեքսուս» մակնիշի 11 SL 111 համարանիշերի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 44-ամյա Կ. Գ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաների գազի արտահոսքը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























