Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2014թ անցած ամիսների ընթացքում մինչեւ այսօր՝ մայիսի 16-ը, արձանագրվել է օձի խայթոցի 5 դեպք: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Դրանցից 2-ական դեպք գրանցվել է Հադրութի եւ Քաշաթաղի շրջաններում, 1 դեպք՝ Մարտակերտի շրջանում:
Նշենք, որ տուժածներից 4-ին ներարկվել է օձի հակաթույն՝ անտիգյուրզին, իսկ 1-ի դեպքում չի ներարկվել, քանի որ դրա կարիքը չի եղել: Ներկա պահին Ստեփանակերտի եւ շրջանային բուժհաստատություններում առկա է օձի հակաթույնի անհրաժեշտ քանակ:




























