ԵՄ Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հուսով է, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կարող է ստորագրել նախագահական ընտրություններից հետո: Այս մասին Ֆյուլեն հայտնել էր Կիեւի ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Հուսով եմ, որ մենք Ասոցացման համաձայնագիր կստորագրենք նախագահական ընտրություններից անմիջապես հետո», - նշել է նա:
Ի պատասխան հարցին` կարող է արդյոք Ուկրաինան ստորագրել Համաձայնագրի այդ մասը հունիսի 27-ին կայանալիք ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին, Ֆյուլեն պատասխանել է. «Իմ կարճ պատասխանն է` այո: Մենք որոշ ժամանակ առաջ ասոցացման վերաբերյալ բանակցություններ ենք վարել, Ասոցացման համաձայնագիրը պատրաստ է, ԵԽ-ն եւ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել են իրենց դիրքորոշումների մասին, եւ այդ պատճառով էլ հետագայում Ուկրաինայի խորհրդարանը եւ կառավարությունը պետք է որոշում կայացնեն, թե ինչպիսին պետք է լինի ստորագրման գործընթացը», - ասել է եվրահանձնակատարը:




























