Արգենտինայի իշխանությունները հայտարարել էին, որ իրենց հաջողվել է կանխել հեղուկ կոկայինի արտադրման եւ ԱՄՆ եւ Եվրոպա այն ուղարկելու ծրագիրը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ Արգենտինայի անվտանգության հարցերով քարտուղարի` ձերբակալվել է ութ մարդ, որոնց շարքում ` մեքսիկացի քիմիկոս եւ Արգենտինայի ոստիկանության մի քանի սպա:
Ենթադրվում է, որ խումբը փորձել է Մեքսիկա ուղարկել երկու տոննա հեղուկ կոկային` էլեկտրոնային մեծ տրասֆորմատորներում:
Սա հեղուկ կոկայինի արդեն երկրորդ խմբաքանակն է, որն այս տարի առգրավել է Արգենտինայի ոստիկանությունը:




























