Մայիսի 16-ին Բենգազիում իսլամիստական ինքնապաշտպանության ջոկատների վրա Լիբիայի զինվորականների հարձակման հետեւանքով զոհվել է 24 մարդ, 150 մարդ էլ վիրավորվել է, փոխանցում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ զինվորականների հարձակումը գլխավորել է պաշտոնաթող գնդապետը: Իր հերթին Լիբիայի գործող վարչապետը գործողությունն անօրինական է անվանել: Ավելի վաղ Լիբիայի իշխանությունները որոշում էին կայացրել Բենգազիի օդանավակայանի ժամանակավոր փակման մասին, փոխանցում է Gazeta.ru-ն:




























