Իռլանդիայում տղամարդը հիվանանոցից գողացել է շտապօգնության մեքենան, բայց տեղի ունեցած վթարից հետո այնտեղ հայտնվել` որպես հիվանդ, քանի որ մեծ արագության տակ բախվել էր ավտոբուսին, փոխանցում է BBC-ն:
Հաղորդվում է, որ ոստիկանության աշխատակիցները առեւանգչին հետապնդել էին մինչեւ վթարը: Ներկայումս տղամարդու ստացած վնասվածքների մասին որոշակի տվյալներ չկան: Նշվում, է, որ նրան տեղափոխել են հիվանդանոց շտապօգնության մեկ այլ մեքենայով, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ոստիկանության աշխատակիցները պարզում են, թե ինչու է տղամարդը նման անօրինական գործողության դիմել:




























