«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լուրեր են շրջանառվում, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է նշանակվելու Սերգեյ Լոքյանը։ Սակայն վերջինս հերքում է այս լուրերը։ «ՉԻ»-ի հետ զրույցում, պատասխանեով այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այդ լուրերը, Սերգեյ Լոքյանն ասաց. «Չէ, չկա նման բան»։ Երբ հետաքրքրվեցինք, թե արդյոք ցանկություն չունե՞ք ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվել, Լոքյանը բցասական պատասխան տվեց. «Չունեմ, չունեմ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























