«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է՝ առաջիկայում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին աշխատանքից ազատեն եւ նրա փոխարեն նշանակեն ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին։
«ՉԻ»- Եթե նման բան իսկապես տեղի ունենա, դա կլինի ամենաճիշտ կադրային լուծումը։ Եվ խնդիրը միայն Արտակ Շաբոյանին աշխատանքից ազատելը չէ՝ դա վաղուց էր պետք անել։ Խնդիրը նաեւ այն է, որ տարիներ առաջ բնապահպանության նախարար եղած ժամանակ Վարդան Այվազյանը սովորություն ուներ կրակել ճայերի վրա, եւ ականատեսների վկայությամբ՝ վատ չէր կրակում։ Իսկ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում լավ կրակելու կարողությունը շատ պետք կգա պարոն Այվազյանին։ Մի ուրիշ հանգամանք էլ կա։ Նյու Յորքի դատարանն, ինչպես հայտնի է, ինչ-որ գործի շրջանակում մոտ 36 մլն դոլարի պահանջ է ներկայացրել Այվազյանին, եւ նա հիմա ԱՄՆ մուտք գործելու պրոբլեմ ունի։ Իսկ դա լավ է։ Եթե հետագայում ԱՄՆ-ն որոշի տնտեսական պատժամիջոցներ կիրառել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, դա արդեն պրն Այվազյանի վերջը չի լինի, այսինքն՝ նա էս գլխից կարող է միանգամայն անկաշկանդ գործել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























