ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նրա գործընկեր Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում կողմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը, եթե այն շարունակի սադրիչ գործողություններն Ոււկրաինայում, նշված է Սպիտակ տան հաղորդագրությունում, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Սպիտակ տանը նշել են, որ Օբաման գովել է ուկրաինական կառավարությանը՝ մայիսի 25-ին կայանալիք ազատ եւ արդար նախագահական ընտրությունների անցկացման միջոցով երկիրը միավորելու ջանքերի համար։
ԱՄՆ-ն Ռուսաստանին զգուշացրել է, որ պատժամիջոցներ կարող են կիրառվել ռուսական տնտեսության առանձին հատվածների նկատմամբ։
ԱՄՆ-ն Ռուսաստանի ընկերությունների, գործարարների ու քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում 2014թ. մարտից։ Պատճառը Ղրիմի միացումն էր Ռուսաստանին։ Այս պահին պատժացուցակում կա 45 անձ եւ 19 ընկերություն։




























